Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի երիտասարդ քաղաքացու ազդանշանը տալու համար, սաստիկ ծեծի են ենթարկել։ Մեծ վնասվածքներ են պատճառել»,-Սուրբ Աննա եկեղեցու դիմաց հավաքվածներին իրեն տրամադրված տեղեկությունը ներկայացրեց Բագրատ Սրբազանը։
Նրան տեղեկացրել են, որ երիտասարդն այժմ գտնվում է 1-ին հիվանդանոցում և բուժզննում է անցնում։
«Տղայի գլուխը կարում են, գլխի վնասվածք է ստացել»,- հայտնեց Սրբազանը։
Նա «Հինգ իրավապաշտպանների» խմբի իրավապաշտպաններին և պատգամավորներին խնդրեց այցելել հիվանդանոց և տեղեկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ։
Երթի ժամանակ նա լրագրողներին հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակցողներին ազդանշանով աջակցելու ահմար ոստիկանությունը երիտասարդի գլուխն է ջարդել ․