Ռուսաստանում  հայտարարել են, որ Հայաստանի հետ առևտրում ընդհատումներ չկան
Տնտեսություն
16:23 27/05/2024
Աշխարհ

Ռուսաստանում հայտարարել են, որ Հայաստանի հետ առևտրում ընդհատումներ չկան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում խնդիրներ և ընդհատումներ չկան։ Այդ մասին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Բացարձակապես ընդհատումներ չկան։ Վերին Լարսը լավ է աշխատում։ Առևտրի և տնտեսության մեջ ամեն ինչ լավ է»,- ասաց նա՝ պատասխանելով Հայաստանի ղեկավարության մի շարք հայտարարությունների ֆոնին երկրների առևտրային հարաբերությունների մասին հարցին։

Placeholder
Ռուսաստանում հայտարարել են, որ Հայաստանի հետ առևտրում ընդհատումներ չկան