Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ
Հասարակություն
12:14 27/05/2024
Հայաստան

Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ

«Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ»,-այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը:

Նա նշել է, որ ջրհեղեղի հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ է փլվել։

«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար»,-ասել է նա՝ ավելացնելով, որ կամուրջների փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մի շարք բնակավայրերի հետ:

Նրա խոսքով, Դեբեդ գետի մակարդակն իջել է, ինչը հնարավորություն է տալիս պոմպերի միջոցով բակեր լցված ջուրը  տեղափոխել գետ։

Placeholder
Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ