Հայաստանը դիմել է Ակոպովա -Ռախմանին  զույգի տեղափոխության հարցով
Աշխարհում
17:37 28/05/2024
Աշխարհ

Հայաստանը դիմել է Ակոպովա -Ռախմանին զույգի տեղափոխության հարցով

Ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին  զույգի տեղափոխության վերաբերյալ Հայաստանը հարցում է ուղարկել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում  է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Միժամանակ, աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարությունը «թերահավատորեն» է վերաբերվում տեղափոխությանը։

Ակնկալվում է, որ մարզիկներին տեղափոխության թույլտվությունը կտրվի դեկտեմբերին։ Ակոպովա-Ռախմանին զույգը ռուսական և միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ է։ Վերջին շրջանում մարզիկները ապաքինվում են վնասվածքներից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան ազատվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից Հայաստանի հավաքականում ներկայանալու համար։ 

 

Placeholder
Հայաստանը դիմել է Ակոպովա -Ռախմանին զույգի տեղափոխության հարցով