Ցուցուլյանը՝ ՓԾ գեներալ-մայոր
Հասարակություն
12:46 28/05/2024
Հայաստան

Ցուցուլյանը՝ ՓԾ գեներալ-մայոր

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: 

Արձագանքելով տեղի ունեցածին՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«ԱԻՆ-ը լուծարվել է դեռ անցյալ տարվա ամռանը։ Փրկարար ծառայությունը միացրել են ՆԳՆ-ին, իսկ ծառայության պետ նշանակել կադրային ոստիկան Կամո Ցուցուլյանին, ով նաև Նիկոլի զեմլյակն է։

Մնացած եզրակացություններն ինքներդ արեք»։

Ցուցուլյանը ծնվել է 1973թ.  Իջևան քաղաքում։  Հայրենակցի պաշտոնի գալուց հետո՝ 2021-2023 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։ իսկ մինչ այդ,  2013-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ է եղել։
 


 

Placeholder
Ցուցուլյանը՝ ՓԾ գեներալ-մայոր