Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ
Հասարակություն
17:08 28/05/2024
Հայաստան

Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ

«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

«Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ