Կառավարության ղեկավարը հերթական անգամ ի ցույց է դնում իր  ներքին վախերը. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հասարակություն
16:50 28/05/2024
Հայաստան

Կառավարության ղեկավարը հերթական անգամ ի ցույց է դնում իր ներքին վախերը. «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։

«ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։

Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»,- նշում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։ 

 

Placeholder