Ճոճկանից հղին մեծ դժվարություններ հաղթահարելով հասել է Ալավերդի ԲԿ և սպասում է իր առաջնեկին
Առողջություն
15:47 28/05/2024
Հայաստան

Ճոճկանից հղին մեծ դժվարություններ հաղթահարելով հասել է Ալավերդի ԲԿ և սպասում է իր առաջնեկին

Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։

Ալավերդու ԲԿ-ից հայտնում են, որ պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս։

Հաղորդվում է նաև, որ Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ֊ում ներկա պահին հսկվում է ևս մեկ հղի Ճոճկան բնակավայրից։ Մ. Հախվերդյանը նշում է, որ անտառով մեծ դժվարություններ հաղթահարելով հասել են ԲԿ և սպասում է իր առաջնեկին։

 

Placeholder