Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Իրավունք
14:48 28/05/2024
Հայաստան

Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Ոստիկանները, սևբերետավորները շղթա են կազմել և արգելում են  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

«Ենիչերիները խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- հայտնում է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ 

Հավանաբար Սարդարապատի հուշահամալիր է այցելում Նիկոլ Փաշինյանը իր կառավարության հետ։

Նշեք, որ սովորաբար վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատի հուշահամալիր են այցելում առավոտյան։ Այսօր Փաշինյանն ու իր կառավարությունը առավոտյան Սարդարապատ չեն այցելել։ Սարդարապատում էին երեկ երեկոյից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, բազմաթիվ քաղաքացիներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։ 

Նրանց հեռանալուց հետո է Փաշինյանը ճանապարհվել դեպի Սարդարապատ։ 

Placeholder
Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր