Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
«Անկեղծորեն ասած գնում ենք մեր հարցադրումները կատարելու։ Կարծում եմ՝ այսքան ժողովրդին տեսնելը պետք է որ իրեն, եթե հրաման չունի, հասկանալու, լսելու, հանդիպելու և պատասխանները տալու»,-դեպի ներքին գործերի նախարարություն երթի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց, որ ընդունել-ընդունելը ոչ պատիվ է, ոչ անպատվություն։
«Մենք կախված չենք ընդունել-չընդունելուց։ Կիջնի, կհանդիպի այս ժողովրդի հետ, որին կոչված է ծառայելու, շատ լավ, չէ, կտեսնենք»,- ասաց Սրբազանը։
Հարցին՝ ինչ օրակարգ, անելիքներ ունե՞ք, Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք ամեն օր ասում ենք և անում ենք։ Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է»։