«Ժողովուրդ». Քաղաքական առումով թեժ օր է սպասվում
Օրվա մամուլ
08:41 29/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Քաղաքական առումով թեժ օր է սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում: Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը և նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու:

Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Այսօր ընդդիմությունն է վաղ առավոտից վերսկսելու անհնազանդության ակցիաները: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի: Չի բացառվում, որ ընդդիմադիրները և նրանց աջակիցները նաև ԱԺ շենք գնան՝ այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder