Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան
Հասարակություն
11:56 29/05/2024
Հայաստան

Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան

«Սրբազանը  կամ այս ալիքը, ժողովրդային շարժումը դուրս չեն եկել ինչ-որ մեկի դեմ, այլ դուրս են եկել հանուն ճշմարտության։ Իսկ ինչ-որ մեկի դեմ դուրս գալու իմաստով՝ դուրս է եկել «փաշիև» դուետի դեմ»,- ՆԳՆ մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը մանրամասնեց. «Փաշինյան-Ալիև՝ ստացվում է «փաշիև»։ Սա հայեցակարգային, գաղափարական իմաստով, ոչ թե վիրավորական։ Եթե այդ ամենը համադրել, կստացվի այդպես»։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սահմանազատում, սահմանագծում կոչվածը պետք է լինի մեր շահերին ի նպաստ. «Չի կարող լինել թելադրված, հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդակային գործողություն, ինչպես հիմա է։ Մենք այդ ամբողջ  գործընթացում որպես բանակցող  ներգրաված չենք։ Ինքն է ներգրաված որպես գերի ու ստրուկ, կամակատար՝ անտեսելով իր ժողովրդի շահերը ու իրականացնելով այն մարդկանց շահերը»։

 

Placeholder
Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան