Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա
Քաղաքական
17:27 30/05/2024
Հայաստան

Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա

Բոլոր առաջարկները, որոնք արվել են, տեղին են և օրախնդիր, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդկո՞ք Հայաստանը արձագանքե՞լ է աղետալի ջրհեղեղի հետ կապված ՌԴ-ի՝ օգնության առաջարկին։

«Մենք դրական արձագանք ենք տեսել և կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որոնք արվել են, տեղին են և ակտուալ։ Եվ, որպես դաշնակիցներ, մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից։ Հիշեցնեմ, որ Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնն անմիջապես միացել է հետևանքների վերացման աշխատանքներին և անհրաժեշտ տեխնիկան փոխանցել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությանը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել 102-րդ բազայի ուժերի և ռեսուրսների ներգրավմամբ։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը սպասարկում է Երևան-Թբիլիսի երթուղին և այս օրերին ակտիվորեն զբաղված է երկաթուղային տրանսպորտի  վերագործարկմամբ, որն ընդհատվել է ջրհեղեղի պատճառով։

Այնտեղ են գործուղվել մեր տարբեր պրոֆիլների մասնագետները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին ենթակառուցվածքների վերականգնման առումով բարդ խնդիրների համար լուծումներ են փնտրում ։

Մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք կտրամադրենք նաև ողջ անհրաժեշտ օգնությունը Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշել է Զախարովան։

Placeholder
Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա