Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Մշակույթ
11:02 30/05/2024
Աշխարհ

Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը: 

«Անհնար է գիտակցել, և շատ դժվար է գտնել ճիշտ բառերը։ Մեր Նաստյան մահացել է այս գիշեր երկար ու ծանր հիվանդությունից հետո», - գրված է դերասանուհու Ինսթագրամյան էջում։

Դերասանուհին 53 տարեկան էր։  2019 թվականի օգոստոսին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ  դերասանուհու մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։ Ռիա նովոստին գրում է, որ երկար ժամանակ նրա հարազատները ոչ մի մեկնաբանություն չէին տալիս, բայց հետո հաստատում էին, որ նա բուժվում է գլիոբլաստոմայից։

Նա խաղացել է «Իմ գեղեցիկ դայակը», «Կանայք սահմանին», «Մայրեր 3», «Սեր և ծով» և այլ ֆիլմերում ու սերիալներում։  

 

 

 

Placeholder
Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը