Ալիևը պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախը վերածելով ռազմական ամրացված գոտու.Վարդան Ոսկանյան
Քաղաքական
22:33 30/05/2024
Տարածաշրջան

Ալիևը պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախը վերածելով ռազմական ամրացված գոտու.Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»։
 

Placeholder