Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հայց են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ) օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայց կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Facebook-ում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ
«Մենք պատրաստվում ենք համապատասխան պահին հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները կարող են դառնալ այս պայքարի մասնակից և միանալ մեզ»,-նշվում է տեքստում։