Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինային F-16-ների հանձնումը ՆԱՏՕ-ի ազդանշանն է միջուկային ոլորտում. Լավրով
Ռուսաստանը F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինային կդիտարկի որպես միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշան, մինչդեռ այդ ինքնաթիռները կկործանվեն այնպես, ինչպես Ուկրաինայի զինված ուժերի մյուս զինատեսակները, և նրանց հայտնվելը չի փոխի իրավիճակը ռազմի դաշտում։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«F-16 կործանիչները երկար ժամանակ եղել են ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների շրջանակներում առաքման հիմնական միջոցը, հետևաբար, մենք չենք կարող Կիևի ռեժիմին այդ համակարգերի մատակարարումը չդիտարկել որպես ՆԱՏՕ-ի կողմից միջուկային ոլորտը կանխամտածված ազդանշանային գործողություն: Փորձում են մեզ հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ F-16 մարտական կործանիչների մատակարարումը չի փոխի իրավիճակըշփման գծում։
«Այդ ինքնաթիռները կոչնչացվեն, ինչպես ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող այլ զինատեսակներ»,- նախազգուշացրել է Լավրովը։