ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ՊՆ-ների  խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ
Քաղաքական
14:10 30/05/2024
Աշխարհ

ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ՊՆ-ների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ

ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանների երկրների պաշտպանության  նախարարությունների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ։ Այս մասին գրում է www.intelligenceonline.com կայքը։ 

«Գաղափարն այն է, որ այդ կառույցներն ավելի համատեղելի լինեն ամերիկյան ուժերի հետ և հեռանան ռուսական մոդելից»,- գրել է կայքը։ 

www.intelligenceonline.com-ը նյութը վերնագրել է՝ «Վաշինգտոնն իր ձեռքն է վերցնում այն երկրների  պաշտպանության նախարարությունների ղեկավարումը, որոնք ցանկանում են դուրս գալ Մոսկվայի ուղեծրից»։ 

Placeholder
ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ՊՆ-ների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ