Ժամը 18-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա․ Բագրատ Սրբազան
Հասարակություն
15:23 30/05/2024
Հայաստան

Ժամը 18-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիների հետ կշարունակի մտալ կառավարության մոտ աշխատանքային ժամից հետո էլ։

«Ժամը 18։00-ին աշխատանքային ժամն ավարտվում է։ Ով աշխատանքն ավարտում է, թող միանա, որ շատանանք, թող բերեն իրենց հետ ուժ ու ներշնչում»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ իրենք խոչընդոտելու են Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքից դուրս գալը։ 

Հիշեցնենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա են անում։

«Անհամաձայնություն ենք հայտնում, ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական։ Մենք եկել ենք ասելու՝ դու այս երկրում անելիք չունես»,- կառավարության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ ասել էր Բագրատ Սրբազանը։ 

 

Placeholder
Ժամը 18-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա․ Բագրատ Սրբազան