Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երդվյալ ատենակալները 34 կետերով Թրամփին մեղավոր են ճանաչել փաստաթղթերի կեղծման մեջ
Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել իր առաջին քրեական գործում՝ պոռնոդերասանուհուն վճարված գումարի առնչությամբ բիզնես գրառումներ կեղծելու համար։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել բոլոր 34 կետերով։
Երդվյալ ատենակալների որոշումից հետո հուլիսի 11-ին նախատեսվում է Թրամփի դատավճիռը։ Քաղաքական գործիչն իրավունք ունի բողոքարկել մեղադրող որոշումը։ Սակայն դա չի խանգարում նրան առաջադրվել նախագահի պաշտոնում։
Ինքը՝ Թրամփը, երդվյալ ատենակալների որոշումը անվանել է «խայտառակություն» և ասել, որ ինքը անմեղ է և «պայքարի մինչև վերջ»։ Նա դատը նախագահող դատավորին մեղադրեց կոռումպացված լինելու և իր շահերը նսեմացնելու մեջ։
«Ես լիովին անմեղ մարդ եմ, բայց ոչինչ, ես պայքարում եմ մեր երկրի, մեր սահմանադրության համար»,-հավելել է Թրամփը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը, մեկնաբանելով դատավճիռը, ասել է, որ սա «ամոթալի օր է ամերիկյան պատմության մեջ»։