Մայիսի 31-ին փոխանակման կետերում դոլարը թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
Տնտեսություն
09:24 31/05/2024
Հայաստան

Մայիսի 31-ին փոխանակման կետերում դոլարը թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 31-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.66 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ բարձրանալով 0.068 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.13 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 412.27 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 425.63։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 422։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.21 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.44 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.20 դրամ, վաճառքը`4. 45։
 

Placeholder