Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ մասնակցում է Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Այն նվիրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցումները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
Միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենա հունիսի 1-ին՝ «Դինամո» մարզադահլիճում»,- ասվում է հաղորդագրությունում։