Հայաստանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Քաղաքական
09:58 31/05/2024
Տարածաշրջան

Հայաստանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը Ալմաթիում, սակայն դեմ չէ, որ որոշումները ընդունվեն սահմանափակ ձևաչափով։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

Նա բացատրել է, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։

Placeholder
Հայաստանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին