Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Սպորտ
18:13 31/05/2024
Հայաստան

Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ մասնակցում է Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Այն նվիրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցումները կազմակերպվել են  Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:

Միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենա հունիսի 1-ին՝ «Դինամո» մարզադահլիճում»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը