Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
Հասարակություն
13:46 01/06/2024
Հայաստան

Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան

«Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք։ Վեր ի վերջո գյումրեցի եմ, չէ՞», -մինչ Գյումրի մեկնելը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Երեկ երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազանը հայտարարեց.

«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որ թե որ ես գյումրեցի եմ դրա համար,քանի որ երեխաների միջազգային տոնն է և երեկոյան ժամը 6-ին հանրահավաք ունենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։ Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից, մեքենաների շարասյունը կմեկնի Գյումրի»։



Placeholder
Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան