Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Հասարակություն
15:11 01/06/2024
Հայաստան

Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի Մանկապատանեկան «ՏաԼույս» երգչախմբի  ժամը 14։00-ին Գյումրու Թատերական հրապարակում պետք է ելույթ ունենար Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված, սակայն համերգի ժամը ԿԳՄՍ նախարարության կողմից փոխվել է, իսկ այդ ժամին երեխաները պատրաստ չէին եղել բեմ դուրս գալ։

«Համերգը չի կայանալու։ Մշակույթի նախարարությունը, ի մասնավորի փոխնախարար Դանիել Դանիելյանի, հրապարակային ներողություն կխնդրի իր արածի համար։ Երեխաները, նրանց ծնողները գալու էին Տավուշից,  սակայն վերջին օրով վերջին ժամին ժամը փոխել են նախարարությունից։ Ասել են 12։00-ին։ Երեխաները, ծնողները Տավուշից էին գալիս, պատրաստ չէին այդ ժամին բեմ դուրս գալ, մենք էլ Երևանից էինք գալիս։ Իրենք ամեն ինչ քաղաքականացրել են։ Դանիել Դանիելյանն ասել է՝ քաղաքական միջոցառում չէ»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով պետք է ներկա լիներ համերգին։

«Հրապարակային ասում եմ՝  Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես քո արածի համար, այլապես համբերում եմ, բան չեմ ասելու։ Պետք է ներողություն խնդրեք երեխաներից, ծնողներից։ Ո՞ւմ պատվերն է նա կատարում։ Շառլ Ազնավուրի հիմնադրամն է պայմանագիր կնքել մեր  երգչախմբի հետ դեռ ամիսներ առաջ։ Պետական գումար ասածն էլ մեր տված գումարներն էլ, ո՞վ ես դու։

Խելագարվելու բան է, ինչու այս երեխեքին քաղաքականացրեցիք, այ քնքուշներ»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Ըստ Բագրատ Սրբազանի, որոշել են ժամը փոխել, որպեսզի իրենք՝ Երևանից ավտոերթով եկողները, ներկա չլինեն։

Placeholder
Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան