Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան
Հասարակություն
20:34 01/06/2024
Հայաստան

Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան

«Ո՞նց կարող է ճշմարտության համար պայքարողներին վախեցնել՝  կալանքով, ծեծելով, նեղությամբ, ինչո՞վ կարող եք վախեցնել։ Մեզ ոչ մի բան չի կարող վախեցնել»,- Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը շարունակեց. «Այդ գործերը հարուցել են տղաների վրա, վախեցնելու համար և միաժամանակ հող նախապատրաստելով մեզ ձերբակալելու, կալանավորելու համար: Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չես կալանավորի, եղա՞վ: Դեռ քո բաժինը ստանալու ես Արգիշտի Քյարամյան»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան