Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին
Հասարակություն
17:22 01/06/2024

Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին

Գյումրիում գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում է, որտեղ նրան ջերմորեն դիմավորում է թեմի առաջնորդ  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Հիշեցնենք, որ այսօր շարժման անդամները, բազմաթիվ քաղաքացիները ավտոերթով գնացել են Գյումրի, որտեղ ժամը 18։00-ին կայանալու է հանրահավաք։ 

Երևանից Գյումրի ճանապարհին տարբեր բնակավայրերից ավտոերթին միացել են քաղաքացիներ, բացի այդ՝ Բագրատ Սրբազանին դիմավորում էին աղ ու հացով։ 

Placeholder
Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին