«Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն է  կարևոր»
Հասարակություն
15:37 01/06/2024

«Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն է կարևոր»

Տավուշի թեմի մանկական «Տա լույս» երգչախումբը Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին պետք է ելույթ ունենար Գյումրիում այսօր ժամը 14.00-ին։

Ադրբեջանագետ Անժելա էլլիբեգովան գրում է. 

«Ծնողները Տավուշից գալիս էին իրենց երեխաների համերգին, Բագրատ սրբազանն էլ Երևանից էր գալիս իր երեխաներին տեսնելու։

ԿԳՄՍ-ն առավոտյան որոշեց համերգի ժամը փոխել, բեմն ու տեխնիկան հավաքել ու հարամ անել այդ երեխաների պաշտպանության օրվա տոնը։ Աննկարագրելի դյոշ ա իհարկե, բայց լրիվ սպասելի իրենցից։
Երեխաները հիմա ակապելլա ելույթ են ունենում, ծնողները, գյումրեցիները ու շարժման անդամները հաճույքով վայելում են։

Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն ա կարևոր։ Իսկապես լույս են տալիս»։

 

Placeholder
«Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն է կարևոր»