Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի  համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան
Հասարակություն
15:46 01/06/2024
Հայաստան

Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան

«ՏաԼույս» մանկական երգչախումբը այսօրվա չկայացած համերգի երգացանկից երգեր է կատարում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աստիճաններին՝ ապամոնտաժված բեմի տեղում։

Նրանք նախ կատարեցին  «Эх, раз, да еще раз…» երգը։ 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մանրամասներ հայտնեց, թե ինչու չի կայացել այսօր նախատեսված համերգը. «Ամիսներ շարունակ երեխաները պատրաստվում էին Շառլ Ազնավուրի 100-ամյակի համերգին։ Պետք է տեղի ունենար Երևանում Ազնավուրի ծննդյան օրը, ինչ- որ պաճառներով չկայացավ, տեղափոխվեց Գյումրի այսօր։ Այսօր պետք է տեղի ունենար այստեղ։ Պայմանագիրը կնքված է Ազնավուր հիմնադրամի և երգչախմբի միջև։ Իրենք որոշել են այս համերգը քաղաքականացնել։ 14։00-ին պետք է լիներ, ժամը փոխել են, ժամը փոխել էին վերջին պահին՝ 12։00-ին էին նախատեսել։ Երեխաների ծնողները պետք է գային ներկա լինեին, նաև մենք ավտոերթով եկողներս Երևանից։

Եկել ենք ու այս իրականության մեջ ենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Նա խնդրեց երեխաներին կատարել իրենց երգացանկը, վերջում էլ կատարել «Երազ իմ երկիր հայրենիք» երգը։ 

«Էրեխեք ջան, մենք ձեր առջև ենք պատասխանատու, ոչ ոք չի´ կարող ձեզ վնասել, ես ձեր դիմացը կանգնած եմ, իմացե´ք»,- ասաց Սրբազանը։ 

Placeholder
Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան