Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի
Հասարակություն
13:50 01/06/2024
Հայաստան

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի

Երևանում հունիսի 1-ի գիշերը և երեկոյան, հունիսի 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում  հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, հունիսի 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։  

Placeholder
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի