Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
«Շարժման բովանդակության հետ բացարձակ կապ չունի»,- Գյումրիում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածին ու Քննչական կոմիտեի հաղորդագրությանը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Երեխա են ծեծում, ձերբակալվել է գյուղատնտեսության նախկին նախարարը, բժիշկ, սարկավագներին երկուսն էլ գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ։
Իրենք իրենց դասավորում են, անում են, ձևակերպում են։ Շենք գրավելու մասին ո՞վ է խոսում։ Մենք պայմաններ էինք դրել՝ լավ այսպես, լավ այնպես։
Սադրանքն էլ են իրենք անում, ներդրված մարդկանց էլ են իրենք բերում։
Այդ մարդկանց ծեծելու, գլուխները ջարդելու համար ո՞վ է պատասխան տալու։ Նայում են երեսիդ ու ոտքով հարվածում»։