Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
Հասարակություն
14:34 01/06/2024

Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան

«Հայաստանում դատաիրավական, քննչական համակարգը, դատախազությունը ամբողջովին գտնվում են Փաշինյանի հրահանգների ներքո, իմաստ չունի որևէ բան ակնկալել»,- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Գյումրի ավտոերթից առաջ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով երեկվա ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած բախումներին:

«Ամբողջությամբ սադրանք էր տեղի ունեցածը, վաղուց պլանավորված գործողություններ, հրմշտոցով, ծեծելով, խոշտանգելով մարդկանց, առանց ապացույցի, կալանավորում են իբրև զանգվածային անկարգության մասնակից են։ Մի մարդու ցուցում է ու նրա  հրամանը հլու-հնազանդ կատարում են։
Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել»,- նշեց նա:

Գ. Դանիելյանի խոսքով, մարդիկ պարզապես դրոշով կանգնած են լինում ու նրանց բերման են ենթարկում, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ուրախանան։

«Մարդը գալիս է, մասնակցում է ակցիային, նրան աշխատանքից ազատում են: Բժիշկները Սրբազանին ողջունում են՝ նրանց աշխատանքից ազատում են: Ամեն քայլափոխի ապօրինություններ են: Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է՝ նախարարությունները ներառյալ, բայց այդ մարդկանց հավաքել և ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, դուք կազատվեք աշխատանքից»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։ 

Placeholder
Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան