Ստամբուլում չորս հարկանի շենք է փլուզվել, մահացած կա
Աշխարհում
13:10 02/06/2024
Աշխարհ

Ստամբուլում չորս հարկանի շենք է փլուզվել, մահացած կա

Ստամբուլում չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում են փրկարարները։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նրանց խոսքերը մեջբերում է Ahaber հեռուստաալիքը։

Ստամբուլի արևմուտքում գտնվող Քյուչուքչեքմեջե թաղամասում կիրակի առավոտյան դեռևս անհայտ պատճառով չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակների տակ։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը կիրակի օրը հայտարարել է, որ փլուզման պատճառ է համարվում պայթյունը։ Տունը կառուցվել է 1988 թվականին, առաջին հարկում ուներ խանութ։

«Մահացածի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից»,-մեջբերում է Ahaber-ը Ստամբուլի հրշեջ ծառայության ղեկավարության հայտարարությունը։

Ենթադրվում է, որ փլատակների տակ է մնացել ևս մեկ մարդ, փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 հոգու, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
 

Placeholder