Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Իրավունք
12:44 03/06/2024
Հայաստան

Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում։

Placeholder
Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ