Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց չբավարարել հանրային մեղադրողի՝ Սամսոնյանին երեք ամսով կալանավորելու միջնորդությունը։
«Մենք չենք արգելել լայֆ ֆորմատով մեր պաշտպանյալներին հանդես գալ, մանավանդ, որ դատարանը չի արգելել»,-ասաց նա։
.jpg)
Մելիքյանը կարևորեց՝ մեղադրանքի կողմը չի արձանագրել, որ դրսևորվել է հայհոյանք կամ անպաշկեշտ արտահայություն, ինչը նշանակում է, որ դատարանի որոշման նկատմամբ դրսևորվել է հարգանք։
«Արգելված չէ այն, ինչ հստակորեն արգելված չէ»,-ասաց Մելիքյանը։
Նարեկ Սամսոնյանն էլ իր խոսքում ասաց՝ ընթացող նիստում էլ համոզվել է, որ իշխանությունների նպատակն է արգելել իրենց հանրային գործունեությունը, փակել իրենց ձայնը։
.jpg)
«Էս մարդկանց խնդիրն ամբողջությամբ կասեցնել մեր հանրային գործունեությունը, էս մարդիկ իրենց առաջ խնդիր են դրել ուղղակի փակել, ամբողջությամբ կտրել մեր ձայնը, հակառակ դեպքում նման միջնորդություն չէր լինի։ Այս միջնորդությունը ես համարում եմ քաղաքական հետապնդման դրսևորում»,-ասաց Սամսոնյանը։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)