Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար
Քաղաքական
18:42 03/06/2024
Աշխարհ

Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար: ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին Մինսկում  ԵԱՏՄ միջկառավարական նիստում ասել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը, ես կցանկանայի հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը հիմնական ուղղությունների իրականացման համար ապահովել ԵԱՏՄ պարենային անվտանգությունը»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։

Placeholder