Կյանքից անժամանակ հեռացել է մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը
Առողջություն
15:33 03/06/2024
Հայաստան

Կյանքից անժամանակ հեռացել է մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։

Մահազդը հրապարակել է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը.

«Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։

Միլենա Սուքիսյանը  ավարտել է  Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել  է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։

«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և  անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն»։

Placeholder