Հայտնաբերել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը
Մշակույթ
17:50 03/06/2024
Հայաստան

Հայտնաբերել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումներն իրականացնող հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Գրիգորյան)  հայտնաբերել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը՝ եկեղեցին կառուցվել է 1326 թ․ (Հայոց ՉՀԵ թվականին)։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումներով բացվել են եկեղեցու ժայռային հիմքերը, հայտնաբերվել են միջնադարյան բազմաթիվ արժեքավոր գտածոներ։

14-րդ դարի իշխանական պալատի տարածքում շարունակվող պեղումները հարստացնում են միջնադարյան Հայաստանի, մոնումենտալ ճարտարապետության և իշխանական կյանքի մասին գիտելիքներն ու նոր գյուտեր խոստանում։

Placeholder