ԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Աբրահամյան
Քաղաքական
10:25 03/06/2024
Հայաստան

ԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Աբրահամյան

«Նման վայրագություններ դեռ չեմ տեսել։ Բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ»,-  Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ այցելել է գյուղատնտեսությա նախկին փոխնարար Աշոտ Հարությունանին, ով այս պահին գտնվում է  հիվանդանում, թեև ունի ձերբակալվածի կարգավիճակ։

«Այն պատկերը, որ տեսնում ենք ձերբակալվածների պահման վայրում, սարսափելի է և անթույլատրելի»,- ասաց պատգամավորը։

Տ.Աբրահամյանի խոսքով, ԱԳՆ-ի դիմաց ոստիկանությունը գործում էր չափազանց ոչ ադեկվատ, գործի էին դրել սադրիչների իրենց ինստիտուտը. «Արեցին բախումներ, ամենակոշտ ու անթույլատրելի միջոցներով մարդկանց  բերման ենթարկեցին ու ձերբակալեցին»։

Placeholder