Քաղաքացիները գործարկված հարթակով արդեն կարող են ծանոթանալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակին
Հասարակություն
10:55 03/06/2024
Հայաստան

Քաղաքացիները գործարկված հարթակով արդեն կարող են ծանոթանալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակին

«Երևան քաղաքում տեղադրված օդի որակի չափիչ սարքերից ստացված  տվյալներով և ներդրված Guality պորտալի հնարավորություներով մշալել ենք «Օդի փոշով աղտոտվածության  ցուցանիշների» տեղեկատվական հարթակ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է մայրաքաղաքում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և դրանց գրանցած արդյունքները։

Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է Երևանում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և դրանց արդյունքները։

Մանուկյանը բացատրեց, որ հարթակում երևացող մինչև 12 միկրոգրամ փոշին 1 մ³ օդում համարվում է ոչ վտանգավոր, 12-35 միկրոգրամը՝ միջին ցուցանիշն է և 35-ից ավելը փոշու պարունակության բարձր ցուցանիշն է։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ  փոշու սենսորներ տեղադրվելու են բոլոր վարչական շրջաններում և վերահսկվելու է շինարարական գործունեություն իրականացնողների աշխատանքը, իսկ բնակիչները կարող են ցանկացած պահի ծանոթանա մայրաքաղաքի օդի որակին։

Placeholder