Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար
Հասարակություն
11:07 03/06/2024
Հայաստան

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

«Ուսումնասիրվել են 50 մանկապարտեզի տեղանքները, այնտեղ գործող խմբերը և հատակագծերը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի մինչև 1700 տեսհսկման կետ ունենալ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։

Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի 67 հազար դրամ և 1700 տեսախցիկի համար Երևանի բյուջեից կպահանջվի 135 մլն դրամ։

 

Placeholder