Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Աբրահամյան
«Նման վայրագություններ դեռ չեմ տեսել։ Բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ»,- Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ այցելել է գյուղատնտեսությա նախկին փոխնարար Աշոտ Հարությունանին, ով այս պահին գտնվում է հիվանդանում, թեև ունի ձերբակալվածի կարգավիճակ։
«Այն պատկերը, որ տեսնում ենք ձերբակալվածների պահման վայրում, սարսափելի է և անթույլատրելի»,- ասաց պատգամավորը։
Տ.Աբրահամյանի խոսքով, ԱԳՆ-ի դիմաց ոստիկանությունը գործում էր չափազանց ոչ ադեկվատ, գործի էին դրել սադրիչների իրենց ինստիտուտը. «Արեցին բախումներ, ամենակոշտ ու անթույլատրելի միջոցներով մարդկանց բերման ենթարկեցին ու ձերբակալեցին»։