Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Ալեքսանդր Պետրակով
Սպորտ
09:11 04/06/2024
Հայաստան

Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Ալեքսանդր Պետրակով

«Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը»,- Սլովենիայի դեմ այսօր կայանալիք ընկերական խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:

Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»,- ասել է Պետրակովը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Ալեքսանդր Պետրակով