Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Օրվա թեմա
10:07 04/06/2024
Հայաստան

Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է  նրա վրա: Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար:

 

Placeholder
Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա