Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
Աշխարհում
17:50 04/06/2024
Աշխարհ

Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները

Իտալական երկու ակումբների սկաուտները ներկա կլինեն այսօր կայանալիք Սլովենիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը, որտեղ կհետևեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ,  «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին  հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ։ Աղբյուրը հայտնում է նաև, որ հանդիպմանը ներկա կլինեն այլ առաջնությունների սկաուտներ։

2023/24 մրցաշրջանում Տիկնիզյանը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում 25 խաղ է անցկացրել, դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 

Placeholder
Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները