ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ
Իրավունք
12:17 04/06/2024
Հայաստան

ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ

ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը Բագրատ Սրբազանին հայտնեց, որ պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Սրբազանին ու ևս երեք ներկայացուցչի։

Սրբազանն ասաց՝ առանց ԶԼՄ-ների հանդիպման չի կարող գնալ։

«Բաց, թափանցիկ խոսակցություն է, կարծում եմ, առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանը պետք է շահագրգռված լինի, որ մարդիկ նրա գործունեությունը տեսնեն, գնահատեն բոլոր արածները, որոնք տեղի են ունեցել։ Կխնդրեմ փոխանցեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Խոսնակն ասաց, պետք է փոխանցի լսածը Մանասյանին։ Մտավ շենք ու դեռ դուրս չի եկել։

 

Placeholder
ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ