Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Սլովենիայի ընտրանուն։ հյուրընկալվելիս պարտվեց 1։2 հաշվով։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 56-րդ րոպեին անկյունայինի իրացման ժամանակ հաշիվը հավասարեցրեց։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։