«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին ՔՊ-ականները հրավիրել են ԱԺ, հանդիպման
Օրվա մամուլ
08:51 04/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին ՔՊ-ականները հրավիրել են ԱԺ, հանդիպման

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ:

Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է: Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան ու, ըստ այդմ, որոշեն՝ ընտրելո՞ւ են նրան, թե՞ ոչ. արդյո՞ք նա իրենց նարատիվներով է առջնորդվում, թե՞ ոչ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder