Կոնգրեսականի ելույթը որդու ծամածռությունների պատճառով հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում
Քաղաքական
17:28 04/06/2024
Հայաստան

Կոնգրեսականի ելույթը որդու ծամածռությունների պատճառով հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

ԱՄՆ Թենեսի նահանգի կոնգրեսի ներկայացուցիչ Ջոն Ռոուզի ելույթը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում ոչ թե դրա բովանդակության, այլ անչափահաս որդու ծամածռությունների շնորհիվ։

Մինչ կոնգրեսականը խոսում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին դատելու մասին, որդին տեսախցիկին նայելով լեզու է ցույց տալիս, շաշացնում աչքերը, ձեռքերով բացատրում հոր խոսքերը։

Կոնգրեսականը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել  է երեխայի վարքին՝ նշելով. «Սա այն է, ինչ ես ստանում եմ, երբ ասում եմ իմ որդուն՝ Գային, որ ժպտա տեսախցիկին իր փոքրիկ եղբոր համար»։

Ավելի ուշ նա մի լուսանկար է հրապարակել FoxNews հեռուստաընկերության տաղավարից, որտեղ կրկին որդու հետ է։


Placeholder